Տարվա առաջնորդ՝ ԿՍՊ ոլորտում. ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը դարձել է «Մերկուրիի» մրցանակակիր29 մարտի 2019 - 13:31 AMT PanARMENIAN.Net - Հիմնադրման օրվանից, տասնչորս տարի շարունակ, ՎիվաՍել-ՄՏՍ-ն առաջնորդվել է կառավարման պատասխանատու մոդելով: Ընկերության բոլոր աշխատակիցների համար կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը (ԿՍՊ) եղել է ոչ թե հայեցակարգ, այլ՝ կենսակերպ: Միջազգային բարձր չափորոշիչներով առաջնորդվող ՎիվաՍել-ՄՏՍ-ի օրինակը մշտապես գնահատվել է տարբեր օղակների ու հասարակության կողմից և դարձել ընդօրինակելի: Երկրի ու տնտեսության զարգացմամբ մտահոգ կազմակերպություններն այսօր գիտակցում են կորպորատիվ սոցիալական պատասխանատվությամբ առաջնորդվելու կարևորությունն ու անհրաժեշտությունը, ինչը ևս ՎիվաՍել-ՄՏՍ-ի ռազմավարության կարևոր նպատակներից էր: Արամ Խաչատրյան համերգասրահում, ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախաձեռնությամբ կազմակերպված «Մերկուրի» մրցանակաբաշխության ժամանակ, պարգևատրվել են տնտեսության տարբեր ոլորտների զարգացմանը նպաստած, հանրային ծառայությունների, առողջապահության, տարածքային կառավարման ոլորտների՝ բարձր վարկանիշ ունեցող ընկերություններ և անհատներ: Մրցանակաբաշխությանը ներկայացվել է 23 անվանակարգ: «Տարվա առաջնորդ՝ Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ոլորտում» անվանակարգում «Մերկուրի» մրցանակաբաշխության մրցանակակիր է դարձել ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը Ռալֆ Յիրիկյանը: «Երբ տարիներ առաջ, մեր ընկերությունը Հայաստանում սկսեց գործունեությունը, իր հետ բերեց նոր մշակույթ. որդեգրեց կառավարման մի մոդել, որի հիմքում կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունն է: Մենք գիտեինք, որ հասարակությանը ժամանակ է անհրաժեշտ այդ մոտեցման կարևորությունն զգալու համար: Ժամանակ էր պահանջվելու նաև երկրում գործող բազմաթիվ կազմակերպություններից՝ այդ արժեհամակարգն ընդունելու, դրանով ոգևորվելու համար: Պիտի խոստովանեմ, որ շատ համարձակ քայլ էր առաջամարտիկի ղեկը վերցնելը, քանի որ շատերին էր անհասկանալի, թե ինչ է ԿՍՊ-ն: Հետո, ժամանակի հետ, բոլորի համար ակնհայտ դարձավ, որ Կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունն առնչվում է կյանքի բազմաթիվ կողմերին և արժեքներին: Մեր օրինակը դարձավ վարակիչ՝ մեծացող ձնագնդի նման տարածվելով միջավայրում: Հենց դա էր մեր նպատակը. սեփական օրինակով՝ մյուսներին տանել նույն ճանապարհով»,-ասել է Ռալֆ Յիրիկյանը, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը: ՀՀ առևտրաարդյունաբերական պալատը ձևավորվել է 2002թ.-ին։ Պալատի առաքելությունը լայն իմաստով տնտեսական աճն է, գործարար մթնոլորտի բարելավումը, արտահանման և ներդրումների խթանումը, երկրում փոքր և միջին ձեռներեցությանն աջակցումը: Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան․ Ռուսական հենակետերը դուրս կբերվեն Տավուշից Խոսելով հայ սահմանապահների տեղակայման ժամկետների մասին` նա շեշտել է, որ այդ գործընթացը պետք է հնարավորինս արագ անել Վարչապետ․ Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ամբողջ երկայնքով Նա ընդգծել, որ իհարկե, սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա նաև էական ձեռքբերում է նաև ՀՀ համար Տավուշցիները կրկին բողոքի են դուրս եկել Նրանք ընդգծել են, որ իրենց բոլորովին այլ կերպ են ներկայացրել իրավիճակը Փաշինյան. Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել, պետք է գնահատենք «Շատ կարևոր է արձանագրել»,–ասել է նա |