Վրաստանը սեպտեմբերին պատերազմ կսկսի Հարավային Օսիայում, հայտնել է Էդուարդ Կոկոյտին

PanARMENIAN.Net - Վրաստանը սեպտեմբերին ծրագրում է լայնածավալ ռազմական գործողություններ սկսել Հարավային Օսիայի տարածքում, չորեքշաբթի Վրաստանում անգլիական դեսպանի հետ հանդիպմանը հայտնել է չճանաչված պետության նախագահ Էդուարդ Կոկոյտին: «Մենք անժխտելի ապացույցներ ունենք, որ հենց սեպտեմբերին այստեղ լայնածավալ գործողություններ են սկսվելու: Դա Վրաստանի ծրագիրն է, եւ այդ ծրագիրն այսօր իրագործվում է Սահակաշվիլիի վարչակարգի կողմից»,-ասել է Կոկոյտին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---