ԱԺ նիստը վերսկսվել է. Արցախ մեկնածները ճանապարհից հետ են եկել

ԱԺ նիստը վերսկսվել է. Արցախ մեկնածները ճանապարհից հետ են եկել

PanARMENIAN.Net - Ազգային ժողովի արտահերթ նիստը վերսկսվել է, Արցախ մեկնած պատգամավորները ճանապարհից հետ են վերադարձել։

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ասել է. «Իմ քայլը» խմբակցությունը վաղուց պլանավորած այց ուներ Արցախ, այցի հետ կապված շփոթմունք էր առաջացել, դրա համար էլ քվորումի խնդիր եղավ»:

Նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկելու է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը։

Ավելի վաղ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հայտնել էր, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների մի մասը մեկնել է Արցախ, այդ պատճառով էլ քվորում չի ապահովվել։

Ազգային ժողովը մարտի 29-ի առավոտյան չէր սկսել աշխատանքը քվորում չլինելու պատճառով: Արտահերթ նիստը չէր կայացել:Գրանցվել էր 44 պատգամավոր:Քվորումի համար անհրաժեշտ է 53 պատգամավորի ներկայություն:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---