Վենեսուելայի ընդդիմադիր առաջնորդին արգելել են 15 տարի պետական պաշտոն զբաղեցնել29 մարտի 2019 - 15:28 AMT PanARMENIAN.Net - Վենեսուելայի Գլխավոր վերահսկիչ վարչության ղեկավար Էլվիս Ամորոսոն իր հրամանով ազատել է Ազգային ժողովի նախագահ Խուան Գաուիդոյին զբաղեցրած պաշտոնից: Նա հավելել է, որ ընդդիմադիր առաջնորդին արգելվում է առաջիկա 15 տարում պետական պաշտոն զբաղեցնել: Ավելի վաղ Գուադիդոն իրեն Վենեսուելայի ժամանակավոր նախագահ էր հռչակել: Ամորոսոն կարծում է, որ Գուաիդոն «ստանձնել է պետական պարտավորություններ, որոնց իրավունքը չուներ, և, գործելով օտարերկրյա կառավարությունների հետ, վնաս է հասցրել Վենեսուեալայի ժողովրդին: Բացի այդ, ըստ Ամորոսոյի, նա ներքաշված է նաև կոռուպցիոն գործունեության մեջ: Գուաիդոն իր հերթին կասկածներ է հայտնել Ամորոսոյի լիազորությունների օրինականության վերաբերյալ, գրում է Deutsche Welle-ն: Ըստ նրա, Ազգային ժողովը միակ ատյանն է, որը կարող է նշանակել Գլխավոր վերահսկիչ վարչության ղեկավար: Ըստ Գուաիդոյի, Ամորոսոյի հրամանագիրն ուժ չունի: Նա խոստացել է նաև շարունակել պայքարը Մադուրոյի դեմ երկրի փողոցներում: Նա հայտարարել է, որ ապրիլի 6-ին Վենեսուելայում կմեկնարկի «Ազատություն գործողությունը», որի նպատակն է Մադուրոյի պաշտոնանկությունը: Զանգվածային ակցիաները Վենեսուելայում սկսվել են հունվարի 21-ին: Ըստ ոչ կառավարական կազմակերպությունների, այս ընթացքում երկրում ձերբակալվել է 791 մարդ, զոհվել է 29-ը: Բողոքի ակցիաների ֆոնին երկրի ընդդիմադիր խորհրդարանի նախագահ Խուան Գուաիդոն, ԱՄՆ աջակցուևթյամբ, իրեն է հռչակել երկրի նախագահ: ԱՄՆ-ն և Լատինական Ամերիկայի երկրների մեծ մասը ճանաչել է նրան որպես օրինական ղեկավար: Կատարվող իրադարձությունները հակասահմանադրական է համարում Ռուսաստանը: Մադուրոյին աջակցություն է հայտնել Թուրքիայի նախագահ Էրդողանը:Մադուրոն մտադիր չէ հեռանալ Վենեսուելայինախագահի պաշտոնից: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է ԱՆ․ Տավուշում գործընթացի վերաբերյալ կեղծ թեզեր են հնչում Դրանցից ամենատարածվածներին նախարարությունն անդրադարձել է իրավական տեսանկյունից |