Փաշինյան-Ալիև առանձնազրույցն ավարտվել է![]() 29 մարտի 2019 - 16:53 AMT PanARMENIAN.Net - Վիեննայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առանձնազրույցն ավարտվել է, հայտնել է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: Առանձնազրույցը տևել է ավելի քան երկու ժամ: Կողմերի միջև հանդիպումը շարունակվում է արտաքին գործերի նախարարների և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ։ Ավելի վաղ Վիեննայում մեկնարկել է Փաշինյանի և Ալիևի հանդիպումը, որին ներկա էին նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ստեֆան Վիսկոնտին և Էնդրյու Շոֆերը, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը, ինչպես նաև նաև երկու երկրի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Էլմար Մամեդյարովը։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |