Իսրայելի եւ ԱՄՆ-ի` Իրանի վրա հարձակվելու ժամկետն անցնում է հաստատման եզրափակիչ փուլը

PanARMENIAN.Net - Իսրայելի եւ ԱՄՆ-ի` Իրանի վրա հարձակվելու ժամկետն անցնում է հաստատման եզրափակիչ փուլը: Այդ մասին հայտնել է քուվեյթական Al-Siyassa օրաթերթը` վկայակոչելով Վաշինգտոնի աղբյուրը: Աղբյուրի համաձայն, հարձակման նախապատրաստությունները համակարգվել են ԱՄՆ-ի ներկայացուցիչների` Իսրայել կատարած վերջին այցի ժամանակ: Իսրայելի գլխավոր շտաբի պետ Գաբի Աշքենազին Բուշից «կանաչ լույս» է ստացել «Հեզբոլլահի» դեմ օդային եւ ցամաքային հարձակումներ իրագործելու համար: Աղբյուրն ավելացնում է, որ հարձակումը կարող է իրագործվել սեպտեմբերի վերջ-հոկտեմբերի սկզբին, եւ «նախերգանք» կծառայի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Իրանում ռազմական գործողությունների համար:



Հաղորդվում է նաեւ, որ Իսրայելը տնօրինում է մի տեղեկությամբ, ըստ որի` Իրանից «Հեզբոլլահին» են փոխանցվել «ցամաք-օդ» դասի հրթիռներ, եւ որ հրթիռներն արդեն տեղակայված են Բեկաայի դաշտավայրում` լիբանանյան լեռների ստորոտում, ինչպես նաեւ որ «Հեզբոլլահի» բոլոր հրթիռները ռազմական պատրաստության են բերված եւ տեղակայված են երկրի ողջ տարածքում: Սիրիան հրաժարվեց զինվել նմանօրինակ հրթիռներով, որոնք Իրանը մի քանի ամիս առաջ ստացել էր Ռուսաստանից:



Աղբյուրը հաղորդում է, որ վերջերս Իսրայելի եւ Սիրիայի ներկայացուցիչների միջեւ տեղի ունեցած բանակցությունների արդյունքում վերջիններս երաշխիք ստացան, որ Սիրիան հարձակման չի ենթարկվի, փոխարենը նա խոստացավ իր` Լիբանանի հետ ունեցած արեւմտյան սահմանից հեռացնել «ցամաք-օդ» դասի հրթիռները:



Իրանական Kayhan օրաթերթը, որը մոտ է Իրանի գերագույն առաջնորդ Ալի Համենեիին, հայտնել է, որ իսրայելցի քաղաքագետների հաճախակի ուղեւորությունները Վաշինգթոն վկայում են այն մասին, որ Իրանի աճող պահանջների պայմաններում Իսրայելը վախենում է ԱՄՆ-ի կողմից Իրանին զիջումներ կատարելուց, եւ որ այդ ուղեւորությունները չնախատեսված, եւ, հետեւաբար, ոչ հնապաշտական այցեր էին, գրում է MIGnews-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---