ՌԴ ՆԳՆ. ԻՊ հետաքրքրությունները տեղափոխվում են ԱՊՀ, այդ թվում` Հայաստան

ՌԴ ՆԳՆ. ԻՊ հետաքրքրությունները տեղափոխվում են ԱՊՀ, այդ թվում` Հայաստան

PanARMENIAN.Net - ՌԴ ՆԳՆ Ծայրահեղականությանը հակազդեցության գլխավոր վարչության պետ Օլեգ Իլյինիխը հայտարարել է, որ «Իսլամական պետությունը» ահաբեկչական խմբավորումն իր հետաքրքրությունը տեղափոխում է Ղազախստանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի, Ղրղզստանի և Հայաստանի տարածք:

Մարտի 29-ին նա զեկույցով հանդես է եկել ՌԴ ՆԳՆ Կիկոտի անվան մոսկովյան համալսարանում: Ըստ Իլյինի, «Իսլամական պետության» անդամները ծրագրում են համաշխարհային ահաբեկչական ցանց, նիրհող բջիջներ ստեղծել, որոնք կարող են ահաբեկչական գործողություններ իրականացնել ամբողջ աշխարհում, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Խալիֆատի ռազմավարական պարտությունը Սիրիայում և Իրաքում ԻՊ շահերը տեղափխում է դեպի Ղազախստանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի, Ղրղզստանի և Հայաստանի տարածք»,-ասել է նա:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---