Հայ դաշնամուրային անթոլոգիա նախագծի 4-րդ սկավառակի շնորհանդեսն է եղել29 մարտի 2019 - 18:05 AMT PanARMENIAN.Net - ՀԲԸՄ դահլիճում մարտի 28-ին տեղի է ունեցելՀայ դաշնամուրային անթոլոգիա նախագծի չորրորդ սկավառակի շնորհանդեսը։ Միջոցառումը նվիրված էր Ալեքսանդր Սպենդիարյանին և Սարգիս Բարխուդարյանին։ Ճանաչված դաշնակահար Արմեն Բաբախանյանի կատարմամբ հնչեցին Հայ դաշնամուրային անթոլոգիայում ստեղված մի քանի գործեր, որոնց նոտաները հազիվ են պահպանվել 19-րդ դարի երկրորդ և 20-րդ դարի առաջին կեսերից։ Բաբախանյանն իր խոսքում շնորհակալություն հայտնեց բոլոր աջակիցներին և սրտացավ մարդկանց, որոնք նույնպես մտահոգված են հայ երաժշտությունը որպես մեծագույն արժեք պահպանելու և հաջորդ սերունդներին փոխանցելու համար: «Մեծ ցավով եմ ասում, բայց այսօրվա մեր հասարակությունը ՝ հատկապես երիտասարդությունը, չի ճանաչում մեծանուն այն հայ կոմպոզիտորներին, որոնց թողած ժառանգությունը մեծ արժեք է մեր երկրի ու մեր ազգի համար։ Եվ հենց սա է մեր ձեռնարկած գործի ողջ նպատակը. հավաքագրել արժեքավոր այդ գործերը , ձայնագրել և պահպանել։ Թույլ չտալ, որ ժամանակին զուգընթաց մոռացվեն այս գոհարները, և սա յուրաքանչյուրիս պատասխանատվությունն է», - ավելացրել է Արմեն Բաբախանյանը։ Միջոցառմանը ներկա էր նաև կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը։ Նա շնորհավորեց նախաձեռնության հեղինակներին և կազմակերպիչներին, կարևորեց հայ երաժշտական արժեքների պահպանումը լուրջ վտանգ ներկայացնող մարտահրավերներից։ Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Ըստ ՄԱԿ–ում Թուրքիայի ներկայացուցչի՝ Հայաստանը ճիշտ ճանապարհով է շարժվում «Ադրբեջանական գյուղերի վերադարձը տարածաշրջանում խաղաղության վերականգնման առանցքային գործոն է»,–ասել է նա ՔՊ–ական պատգամավոր․ «Շողակաթը» ի՞նչ հեռուստաընկերություն է, ո՞ւմ է պատկանում, ի՞նչ պիտի եթեր տա Հակոբյանը պատասխանել, որ կարծում են, որ ալիքի եկեղեցական բաղադրիչը պետք է նվազեցվի Միրզոյանը՝ ՀԱՊԿ–ի մասին․ Չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի «Մենք դեռ ՀԱՊԿ անդամ ենք, բայց պետք է աշխատենք, որ բոլոր մեխանիզմները գործեն»,–ասել է նա ՀՌՀ նախագահն առաջարկում է սահմանափակել TikTok-ի հասանելիությունը ՀՀ-ում Նա նշել է, որ նույնիսկ ամենաժողովրդավարական երկրները սկսում են սահմանափակել |