Օպերայի անձնակազմը բողոքի ակցիա կանցկացնի Օրբելյանին տնօրենի պաշտոնից ազատելու դեմ

Օպերայի անձնակազմը բողոքի ակցիա կանցկացնի Օրբելյանին տնօրենի պաշտոնից ազատելու դեմ

PanARMENIAN.Net - Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի անձնակազմը բողոքի ակցիա կանցկացնի թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Կոնստանտին Օրբելյանին թատրոնի տնօրենի պաշտոնից ազատելու դեմ: Այդ մասին ասվում է թատրոնի ֆեյսբուքյան էջում:

Օպերայի կոլեկտիվը «վրդովված է ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի հրամանով, որով տնօրենի պաշտոնից ազատվել է Կոնստանտին Օրբելյանը»։

Թատրոնի աշխատակիցները մարտի 30-ին, ժամը 16։00-ին իրենց բողոքի ձայնը կբարձրացնեն «նախարարության այդ կամայական որոշման դեմ՝ աջակցություն հայտնելով մաեստրո Կոնստանտին Օրբելյանին»։

«Բողոքի տարատեսակ ակցիաները կլինեն շարունակական միչև ՀՀ մշակույթի նախարարությունն ականջալուր լինի Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիների, այս դեպքում նաև բարձր արվեստը ներկայացնող Արտիստների արդարացի պահանջին»,-ասվում է գրառման մեջ։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՄԻՊ-ը պարզաբանումներ կպահանջի Օրբելյանին աշխատանքից ազատելու հիմքերի մասին:

Երևանի Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կոնստանտին Օրբելյանը մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի հրամանով ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Ըստ մշակույթի նախարարության պրզաբանման, 2017-ին Օրբելյանի նշանակվել է օրենքի խախտմամբ: Օրբելյանը դիմելու է դատարան: Օրբելյանի խոսքով, ինքը նախապես տեղեկացված չի եղել որոշման մասին։Նազենի Ղարիբյանը մարտի 29-ին հայտարարել է, որ նոր տնօրենն արդեն նշանակված է և նրա անունը կհրապարկվի ապրիլի 1-ին:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---