Հասմիկ Պապյան. Օպերայի նորանշանակ տնօրենի անունը փնտրեք այլ տեղում30 մարտի 2019 - 13:29 AMT PanARMENIAN.Net - Հայտնի օպերային երգչուհի Հասմիկ Պապյանն իր ֆեյսբուքյան էջում հերքել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնում նշանակվելու մասին շրջանառվող լուրերը: Ավելի վաղ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը հայտարարել էր, որ նոր տնօրենն արդեն նշանակված է և նրա անունը կհրապարկվի ապրիլի 1-ին: «Սիրելի հայրենակիցներ, ամենայն անկեղծությամբ վստահեցնում եմ, որ իզուր են ձեր ջանքերը ենթադրություններ անելու, որ ես զբաղեցնելու եմ օպերային թատրոնի տնօրենի պաշտոնը: Ինձ նույնիսկ այդպիսի առաջարկ չի արվել: Խնդրում եմ նորանշանակ տնօրենի անունը փնտրեք այլ տեղում»,-ասվում է գրառման մեջ: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ա․Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի անձնակազմը բողոքի ակցիա կանցկացնի թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Կոնստանտին Օրբելյանին թատրոնի տնօրենի պաշտոնից ազատելու դեմ: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՄԻՊ-ը պարզաբանումներ կպահանջի Օրբելյանին աշխատանքից ազատելու հիմքերի մասին: Երևանի Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կոնստանտին Օրբելյանը մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի հրամանով ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Ըստ մշակույթի նախարարության պրզաբանման, 2017-ին Օրբելյանի նշանակվել է օրենքի խախտմամբ: Օրբելյանը դիմելու է դատարան: Օրբելյանի խոսքով, ինքը նախապես տեղեկացված չի եղել որոշման մասին: Հղումներ թեմայով. Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |