Ուկրաինայի նախագահական ընտրություններում առաջատարը Զելինսկին է․ Կլինի 2-րդ փուլ

Ուկրաինայի նախագահական ընտրություններում  առաջատարը Զելինսկին է․ Կլինի 2-րդ փուլ

PanARMENIAN.Net - Մարտի 31-ին Ուկրաինայում կայացած նախագահական ընտրությունների առաջին փուլում ձայների 30.2%-ով առաջատար է դարձել հայտնի շոումեն Վլադիմիր Զելենսկին, հայտնում է BBC-ն։

Գործող նախագահ Պետրո Պորոշենկոն ստացել է ձայների 16.6%-ը․ նա երկրորդ տեղում է։

Առաջատարների եռյակը եզրափակում է Յուլյա Տիմոշենկոն, որի օգտին քվեարկել է ուկրաինացիների 13%-ը:

Նախագահական ընտրություններին մասնակցել է թվով 39 թեկնածու, որոնցից ոչ մեկին չի հաջողվել հաղթահարել 50%-ը, ինչը նշանակում է, որ սպավում է ընտրությունների երկրորդ փուլ։

Այն կկայանա ապրիլին 21-ին։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---