ՏԻՄ ընտրություններ՝ Թուրքիայում․ Քրդամետ ուժը հաղթել է ազգայնական Կարսում ու Իգդիրում

ՏԻՄ ընտրություններ՝ Թուրքիայում․ Քրդամետ ուժը հաղթել է ազգայնական Կարսում ու Իգդիրում

PanARMENIAN.Net - Մարտի 31-ին Թուրքիայում կայացած ՏԻՄ ընտրություններում Կարս և Իգդիր նահանգներում հաղթել է քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը (HDP)։

Ըստ երկրի կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների, կուսակցությունը նահանգներում առաջ է անցել Ազգայնական շարժում կուսակցությանը (MHP)։

Քրդամետ ուժը հաղթել է նաև երկրի հարավ-արևելյան նահանգներում՝ Դիարբեքիրում, Բաթմանում, Սիիրթում, Մարդինում, Վանում, Հաքքարիում։

Ներկա պահին մշակվել է քվեաթերթիկների 99․01%-ը․ ձայների 44.42 %-ով ՏԻՄ ընտրություններում հաղթել է իշխող Արդարություն և զարգացում կուսակցությունը, երկրորդ տեղում Ժողովրդական հանրապետական կուսակցությունն է (CHP)՝ 30.07 %, երրորդում Լավ կուսակցությունն է՝ 7.46 %, չորրորդում՝ ազգայնականները՝ 7.25 %։

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---