Փաշինյան․Արցախի մասնակցությունը բանակցություններին քննարկվել է, հայտարարի չենք եկել, էլի ենք քննարկելու (վիդեո)

Փաշինյան․Արցախի մասնակցությունը բանակցություններին քննարկվել է, հայտարարի չենք եկել, էլի ենք քննարկելու

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան եթերում անդրադարձել է Վիեննայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ունեցած հանդիպմանը: Նա ասել է, որ բանակցություններին Արցախի մասնակցության հարցը քննարկվել է, բայց դրա շուրջ համաձայնություն ձեռք չի բերվել:

«Վիեննայում արդյո՞ք քննարկվել է Լեռնային Ղարաբաղի՝ բանակցություններին մասնակցելու հարցը։ Արդյո՞ք կողմերը եկել են համաձայնության։ Իհարկե չեն եկել։ Արդյո՞ք սա նշանակում է, որ էլ չենք քննարկելու։ Իհարկե, ոչ»,- ասել է նա՝ նշելով, որ քննարկումները շարունակվելու են:

Վարչապետը հավելել է նաև, որ 1998-2018թթ. Հայաստանը ղեկավարել են մարդիկ, ովքեր կյանքի տարբեր փուլերում եղել են Ղարաբաղի լիդերներ ու Ղարաբաղի ժողովուրդը կարող էր համարել, որ ներկայացված էր բանակցություններում։ Փաշինյանըւ նշել է, որ ինքը Ղարաբաղի առաջնորդ չի եղել ու համապատասխան կենսագրություն չունի, ուստի այժմ Ղարաբաղը ներկայացված չէ։

Ըստ Փաշինյանի, Արցախի ընդգրկումը չի լինելու Ադրբեջանի պարտություն, քանի որ բանակցությունը չի լինում լիարժեք, եթե կողմերից մեկը չի մասնակցում։

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մարտի 29-ին առաջին անգամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Իգոր Պոպով` Ռուսաստան, Էնդրյու Շոֆեր` ԱՄՆ, Ստեֆան Վիսկոնտի` Ֆրանսիա) հովանու ներքո հանդիպել են Վիեննայում։ Հանդիպմանը մասնակցեցին նաև արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանը և Էլմար Մամեդյարովը։ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը ևս ներկա էր հանդիպմանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վիեննայում Հայաստանի դեսպանությունում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասել է, որ չի կարող ասել, որ բանակցային գործընթացում տեղի է ունեցել հեղափոխություն, բայց կարևոր է, որ սկսվել է մի պրոցես, որը հնարավորություն է տալիս խոսել գործընթացի մասին:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---