83 տարեկան հասակում մահացել է Հայոց ցեղասպանության հետազոտող Յուրի Բարսեղովը

PanARMENIAN.Net - 83 տարեկան հասակում մահացել է Յուրի Բարսեղովը` միջազգայնագետ-իրավաբան, Հայոց ցեղասպանության հետազոտող, բազմաթիվ հոդվածների եւ գրքերի հեղինակ: Յուրի Գեորգիեւիչ Բարսեղովի ամենամեծ աշխատությունը դարձավ երեք հատորով լույս տեսած փաստաթղթերի ժողովածուն` «Հայոց ցեղասպանություն. Թուրքիայի պատասխանատվությունը եւ միջազգային հանրության պարտավորությունը: Փաստաթղթեր եւ մեկնաբանություններ»: Ժողովածուի վերջին հատորը լույս տեսավ 2005 թվականին:



Նրա վերջին աշխատությունը, որ լույս տեսավ այս տարի, Լեռնային Ղարաբաղի հարցով փաստաղթղթերի ժողովածուի առաջին հատորն էր: Երկրորդ հատորը, որում պետք է ընդգրկված լինեին մեկնաբանությունները, նա չհասցրեց հրատարակել:



Յուրի Գեորգիեւիչ Բարսեղով. իրավագիտության դոկտոր, միջազգային իրավունքի պրոֆեսոր, ծնվել է 1925 թվականի մարտի 7-ին Թիֆլիսում: 1950 թվականին ավարտել է ԽՍՀՄ ԱԳՆ Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը: Յուրի Բարսողը մի շարք մենագրությունների եւ ավելի քան 300 հոդվածների հեղինակ է` միջազգային հարաբերությունների, դիվանագիտության, իրավունքի տարբեր հարցերով` հրատարակված Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Նորվեգիայում, Շվեդիայում, Ճապոնիայում, Ֆինալնդիայում, Հայաստանում...
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---