Արա Շիրինյանը՝ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ

Արա Շիրինյանը՝ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ

PanARMENIAN.Net - Ապրիլի 1-ին ավարտվել է ՀՀ հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի մրցույթը․ այդ պաշտոնում է ընտրվել ռեժիսոր Արա Շիրինյանը։

Նա ստացել է 3, Ա1+ հեռուստաընկերության տնօրեն Մեսրոպ Մովսիսյանը՝ 1, իսկ ՀՌՀ խորհրդի նախագահ Տիգրան Հակոբյանը՝ 1 ձայն:

Մինչև այս Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի պաշտոնը զբաղեցրել է Ռուբեն Ջաղինյանը, որի լիազորությունները դադարեցվել էին մարտի 3-ից: Ջաղինյանը Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ էր նշանակվել 2013 թվականի մարտի 1-ին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով, վեց տարի ժամկետով:

ՀՀ հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի մրցույթին մասնակցության հայտ էր ներկայացրել 23 թեկնածու։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---