Թորոսյան․ Եթե փոխնախարարի մեղավորությունը հաստատվի, պիտի պաժտվի օրենքի ողջ խստությամբ

Թորոսյան․ Եթե փոխնախարարի մեղավորությունը հաստատվի, պիտի պաժտվի օրենքի ողջ խստությամբ

PanARMENIAN.Net - Առողջապահության նախարարությունն աջակցությունն է հայտնում իրավապահ մարմիններին` կոռուպցիայի դեմ պայքարում: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ մեկնաբանելով ԱԱԾ հայտարարությունն առողջապահության փոխնախարարի կողմից կաշառք ստանալու վերաբերյալ:

Օրերս կալանավորված ՀՀ առողջապահության փոխնախարարին առանձնապես խոշոր չափի կաշառք է տվել բժշկական հաստատություններից մեկի տնօրենը:

«Ամենևին կասկածի տակ չառնելով անմեղության կանխավարկածը, ուզում եմ հայտնել, որ վերցնողն ով էլ լինի, եթե գործի շրջանակներում մեղավորությունը հաստատվի` նա պետք է պատժվի օրենքի ողջ խստությամբ: Ինչ խոսք` նման երևույթներն անթույլատրելի են և դատապարտելի: Նոր Հայաստանում պետք է ձգտել բացառել և արդար աշխատանքով կառուցել մեր ապագան: Կաշառք տալը և վերցնելը մեր երկրում քրեորեն պատժելի արարք են:

Մեր աջակցությունն ենք հայտնում իրավապահ մարմիններին` կոռուպցիայի դեմ պայքարում։ Անկեղծորեն հավատում ենք, որ համակարգում տեղ գտած կոռուպցիայի և հակաօրինական այլ երևույթների բացահայտումը կօգնի արմատախիլ անել դրանք և առողջացնել համակարգը:Առողջապահության նախարարության ողջ թիմով ցավ ու ափսոսանք ենք հայտնում կատարվածի համար»,-ասվում է նախարարի գրառման մեջ:

Բերման ենթարկված փոխնախարարը ձերբակալվել է՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու կասկածանքով, իսկ կաշառք տալու մեջ կասկածվող անձի նկատմամբ, հաշվի առնելով վերջինիս տարիքը և առողջական վիճակը, որպես խափանման միջոց կիրառվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---