Ուկրաինայում հայկական լեզվի նկատմամբ կտարածվի պետական աջակցության հատուկ ռեժիմ

PanARMENIAN.Net - Ուկրաինայի կառավարությունը առաջարկում է Գերագույն Ռադային պետական աջակցության հատուկ ռեժիմ տարածել հայկական եւ գնչուական լեզուների նկատմամբ: Ինչպես հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի լրատվական կենտրոնը, վկայակոչելով «Ուկրաինսկի Նովինկի» գործակալությունը, Ուկրաինայի արտգործնախարարի առաջին տեղակալ Վլադիմիր Խանդոգիյը հայտնել է, որ կառավարությունը հավանություն է տվել համապատասխան օրինագծին: Առաջիկայում օրենքը կներկայացվի Գերագույն Ռադայի հաստատմանը: Խանդոգիի խոսքերով, ընդհանուր առմամբ նկատի է առնվում 15 լեզու, որոնց նկատմամբ կկիրառվի պետական աջակցության հատուկ ռեժիմ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---