ԲՀԿ-ականներն առաջարկում են խստացնել կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքի համար պատիժը

ԲՀԿ-ականներն առաջարկում են խստացնել կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքի համար պատիժը

PanARMENIAN.Net - ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները «Կենդանական աշխարհի մասին» օրենքում կատարած լրացումներով առաջարկում են քրեորեն պատժելի դարձնել կենդաներիների վրա կրակելը ու նրանց վրաերթի ենթարկելը։

ԲՀԿ-ական պատագամավոր Նաիրա Զոհրաբյանը հրազենային վիրավորմամբ մի շան մասին տեսանյութ է հրապարակել, նա գրել է, որ քրեական օրենսգրքով պատիժ է նախատեսվելու նաև այն անձանց համար, ովքեր կկրակեն կամ վրաերթի կենթարկեն կենդանիներին և նրանց անօգնական թողնելով կճողոպրեն դեպքի վայրից:

«Կենդանական աշխարհի մասին» օրենքում կատարած լրացումներով պատգամավոր Տիրգրան Ուրիխանյանն առաջարկում է օրենքով ամրագրել կենդանիների նկատմամբ զենքի կիրառման և անմարդկային մեթոդներով կենդանիների ոչնչացման բացառումը:

«Գործող օրենսդրության համաձայն, Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասությանն է վերապահված կենդանական աշխարհի պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործմանն առնչվող գրեթե բոլոր հարցերը, թվում է թե կան կարգավարումներ, որոնք թույլ կտան ավելի մարդասիրական վերաբերմունք ցուցաբերել կենդանիների հանդեպ, սակայն իրական կյանքում դրանք միշտ չէ, որ գործում են: Սույն օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկում եմ լրացումներ իրականացնել «Կենդանական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կենդանիների քանակի կարգավորման և կենդանական աշխարհի պաշտպանության հոդվածներում, օրենքով ամրագրելով կենդանիների նկատմամբ զենքի կիրառման և անմարդկային մեթոդներով կենդանիների ոչնչացման բացառումը», - խորհրդարանում շրջանառության մեջ դրված նախագծի հիմնավորումներում նշում է պատգամավորը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---