Թուրքիան Հայաստանում տեսչական ստուգումներ կանի

Թուրքիան Հայաստանում տեսչական ստուգումներ կանի

PanARMENIAN.Net - 2011 թվականի Վիեննայի Փաստաթղթի շրջանակում ապրիլի 1-ից 4-ը Թուրքիայի բազմազգ տեսչական խումբը Հայաստանի տարածքում կիրականացնի «Նշված շրջանի» տեսչություն: Այս մասին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

Վիեննայի 2011-ի փաստաթուղթը թույլ է տալիս անդամ երկրներին միմյանց տարածքում տեսչական գործունեություն իրականացնել՝ ստուգելու համար ռազմական նշանակության օբյեկտները։ Ինչպես նաև փաստաթուղթը ստորագրած երկրները պետք է իրականացնեն ռազմական համապատասխան տեղեկատվության ամենամյա փոխանակում, ծանուցեն մյուս բոլոր մասնակից պետություններին խոշորամասշտաբ բոլոր զորավարժությունների մասին:

Փաստաթուղթը ստորագրած երկրներից են նաև Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Թուրքիան, Տաջիկստանը, Ուկրաինան, ԱՄՆ-ն, Բելառուսը: Ամեն տարի Հայաստանը Վիեննայի փաստաթղթի շրջանակներում ընդունում է 3 տեսչական և մեկ գնահատման այց:

Եվրոպայում սովորական զինված ուժերի (ԵՍԶՈՒ) մասին պայմանագրի շրջանակում 2018-ի սեպտեմբերի 17-ից 22-ը Հայաստանի Հանրապետության զինված ուժերի տեսչական խմբի կողմից Թուրքիայի Հանրապետության տարածքում իրականացրել է հայտարարված վայրերի տեսչական ստուգումներ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---