Ապրիլը Լոս Անջելեսում կնշվի որպես «Հայոց պատմության ամիս»

Ապրիլը Լոս Անջելեսում կնշվի որպես «Հայոց պատմության ամիս»

PanARMENIAN.Net - Ապրիլը Լոս Անջելեսում կհայտարարվի «Հայոց պատմության ամիս»: Նախաձեռնությունը Լ ոս Անջելեսի շրջանային խորհրդի ներկայացուցիչներ Ջենիս Հանինը և Քեթրին Բարգերինն է, հայտնում է Cerritos Community News-ը:

«Լոս Անջելեսի շրջանում է բնակվում Հայաստանի սահմաններից դուրս գտնվող ամենամեծ հայ համայնքը: Այս ամիս մենք լավ հնարավորություն ունենք ներկայացնելու հայ ժողովրդի հարուստ մշակույթը, ամերիկահայերի նվաճումները, և միանալ տեղաբնակներին՝ ոգեկոչելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը»,-ասել է Հանը:

Հանը Լոս Անջելեսի շրջանային խորհրդի ապրիլ ամսվա յուրաքանչյուր նիստում կխոսի ամերիկահայերի և հայկական կազմակերպությունների նվաճումների մասին:

2017 թվականից սկսած, Լոս Անջելեսի շրջանն արդեն երրորդ անգամ է ապրիլը հայտարարում «Հայոց պատմության ամիս»: Մինչ այդ նշվում էր միայն ապրիլի 24-ը՝ որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---