3 ապրիլի 2019 - 14:22 AMT
Ապրիլի 7-8-ին Երևանում +18 կլինի

Հանրապետության տարածքում` ապրիլի 3-ի ցերեկը, 4-ին, 6-ին սպասվում են կարճատև տեղումներ, լեռնային շրջաններում` ձյան, նախալեռնային և հովտային գոտում` անձրևի տեսքով, առանձին հատվածներում հնարավոր է ամպրոպ: Ապրիլի 5-ին, 7-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանն ապրիլի 4-5-ը կբարձրանա 4-5 աստիճանով, 6-ի ցերեկը նույնքանով կնվազի, 7-ի ցերեկը կբարձրանա 5-6 աստիճանով։

Երևանում՝ ապրիլի 3-ի ցերեկը, 4-ին, 6-ին սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է ամպրոպ։ Ապրիլի 5-ին, 7-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 7-ին և 8-ին օդի ջերմաստիճանը Երևանում կհասնի +18-ի: