2.33 մլրդ դրամ՝ հարկային ու մաքսային ծառայողների պարգևատրմանը

2.33  մլրդ դրամ՝ հարկային ու մաքսային ծառայողների պարգևատրմանը

PanARMENIAN.Net - ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի հարկային և մաքսային մարմինների աշխատողների պարգևատրմանը կառավարությունը կհատկացնի 2.330 մլրդ դրամ:

Հիմնավորման մեջ նշվում է, որ որոշումը պայմանավորված է այդ մարմինների բնականոն աշխատանքն ապահովելու նպատակով:

Կոմիտեի 2019 թվականի «Հարկային և մաքսային մարմինների աշխատողների պարգևատրում» հոդվածի ծախսերն առաջին կիսամյակում կկազմեն 1.15 մլրդ դրամ, ինն ամսում՝ 1.75 մլրդ դրամ:

«Պետական եկամուտների կոմիտեի 2019 թվականի պարգևատրման ֆոնդը նախատեսվել է 1.836 մլրդ դրամ: Վերոնշյալ պարգևատրման ֆոնդը բավարար չէ Կոմիտեի բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով հարկային և մաքսային մարմինների աշխատանքներում բարձր արդյունավետություն ցուցաբերող աշխատակիցներին նախորդ տարիներից ձևավորված պարգևատրումները տարեսկզբից մինչև տարեվերջ վճարելու համար»« - մասնավորապես նշված է հիմնավորման մեջ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---