ԵՄ-ն լուրջ անհանգստություն է հայտնում Հարավային Օսիայի իրադարձությունների հարցով

PanARMENIAN.Net - Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին անցյալ գիշեր զանգահարել է ԵՄ-ի արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցիչ Խավիեր Սոլանան, որպեսզի պարզաբանի իրադրությունը Հարավային Օսիայում տեղի ունեցած ռազմական գործողությունների հարցով: Նա կոչ է արել անել հնարավոր ամեն ինչ բռնությունների շուտափույթ դադարեցման եւ խաղաղ բանակցությունների վերականգնման համար:



Բացի այդ, պաշտոնական Վաշինգթոնը կոչ է արել դադարեցնել կրակը վրաց-օսական հակամարտության գոտում եւ ուղիղ բանակցություններ սկսել ճգնաժամի կարգավորման համար, հաղորդում է ռուսական հանրային հեռուսատեսությունը:



Նշենք, որ վրացական զորքերը օգոստոսի լույս 8-ի գիշերը սկսել են չճանաչված Հարավային Օսեթիայի հանրապետության մայրաքաղաք Ցխինվալի վրա հարձակումը: Ինչպես հաղորդում է Հարավային Օսեթիայի պաշտպանության նախարարությունը, օգոստոսի 7-ին մոտավորապես 23:30-ին տեղի ժամանակով վրացական Էրղնեթի, Նիկոզի գյուղերի կողմից ծանր հրետանուց կրակ է բացվել Ցխինվալի ուղղությամբ: Օգոստոսի 8-ի առավոտյան վրաց զինվորականները գրավել են Ցխինվալիի մի շարք շրջաններ եւ 11 շրջակա գյուղեր: Ինչպես հաղորդում է վրացական «Ռուսթավի-2» հեռուսաընկերությունը, մոտ 600 վրաց զինվորականներ գտնվում են Հարավային Օսիայի մայրաքաղաքում: Վրացական զորքերը նշանառու կրակ են բացել ռուս խաղաղապահների մշտական տեղակայման վայրերի ուղղությամբ: Խաղաղապահների հրամանատարության ներկայացուցչի խոսքերով, խաղաղապահների շարքում կան վիրավորներ եւ սպանվածներ Ցխինվալիի զորանոցներին ուղղակի հարվածների արդյունքում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---