Մաքգրեգորը վերադառնում է MMA

Մաքգրեգորը վերադառնում է MMA

PanARMENIAN.Net - Խառը մարտարվեստների (MMA) իռլանդացի մարտիկ Քոնոր Մաքգրեգորը սպորտից հեռանալուց 9 օր անց Twitter-ում գրել է կարիերան վերսկսելու մասին:

«Ես ուզում եմ առաջ շարժվել իմ երկրպագուների հետ: Կարևոր չէ, թե ինչ են դավանում նրանք և ինչպիսի արմատներ ունեն: Բոլոր կրոնները կոչ են անում մեզ ավելի լավը լինել: Կտեսնվենք օկտագոնում»,-նշել է մարտիկը:

Մաքգրեգորը սպորտից հեռանալու մասին հայտարարել էր մարտի 26-ին:

UFC առաջնության առաջին տիտղոսը Մաքգրեգորը նվաճել է 2015-ին: Նա առաջինն էր պատմության մեջ, որը 2 տիտղոսի արժանացավ տարբեր քաշային կարգերում միաժամանակ: Սակայն, 2017-ի նոյեմբերի 27-ին հայտարարվեց, որ իռլանդացին զրկվել է UFC չեմպիոնի կոչումից կիսաթեթև քաշում՝ զիջելով այն բրազիլացի Ժոզե Ալդոյին:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---