Ավտոբուս արտադրող գերմանական ընկերությունը հետաքրքրված է Երևանի տրանսպորտի բարեփոխմամբ 4 ապրիլի 2019 - 17:19 AMT PanARMENIAN.Net - Գերմանական MAN Truck & Bus AG ընկերությունը ցանկություն է հայտնել մասնակցել Երևանի տրանսպորտային համակարգի բարեփոխման ծրագրին, հայտնել է քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: Ընկերության ավտոբուսների վաճառքի տնօրեն Հելմուտ Գրոսհաուսերի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանի հետ: Հանդիպմանը ներկայացվել է ընկերության գործունեությունը, մասնավորապես, ավտոբուսների ամբողջական արտադրության գործընթացը: Տարբեր տարողության քաղաքային ավտոբուսներն աշխատում են գազով, դիզելային վառելիքով և հիբրիդային շարժիչով: Անդրադառնալով մայրաքաղաքի տրանսպորտային ցանցի նախագծումն իրականացրած WYG խորհրդատվական ընկերության առաջարկների փաթեթին՝ Հրաչյա Սարգսյանը ներկայացրել է այն հիմնական պահանջներն ու մոտեցումները, որոնք տեղ են գտնելու քաղաքային տրանսպորտի նոր համակարգի ներդրման ծրագրում: Քաղաքապետի առաջին տեղակալը նաև տեղեկացրել է, որ ավտոբուսների արտադրության ոլորտում մի շարք հայտնի ընկերություններ ևս արդեն իսկ ներկայացրել են առաջարկներ: Հելմուտ Գրոսհաուսերը նշել է, որ ընկերությունը հետաքրքված է Երևանի տրանսպորտային համակարգի բարեփոխման ծրագրով ու պատրաստակամություն է հայտնել համագործակցել: MAN Truck & Bus AG ընկերության ավտոբուսների վաճառքի տնօրենը նաև նշել է, որ իրենք պատրաստ են հյուրընկալել երևանյան պատվիրակությանը, որը տեղում կարող է ծանոթանալ ավտոբուսների արտադրական գործընթացին ու տեխնիկական հնարավորություններին: Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել առաջիկայում քննարկել հստակ առաջարկներ՝ ավտոբուսների գնային քաղաքականության ու հետագա սպասարկմանն առնչվող: Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների արժանացել Fastex web3 էկոհամակարգը ճանաչվել է լավագույնը բլոկչեյնի նորարարական կիրառման համատեքստում Սենատոր Փիթերս․ Ադրբեջանն էթնիկ զտում է իրականացրել Նա գլխավորում է Հայաստանի պաշտպանության ակտի՝ S.3000 բանաձևի միաձայն ընդունման նախաձեռնությունը ՀՀ ԱԳՆ․ Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է՝ Բրյուսելի հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել Նա հավելել է, որ բրյուսելյան գործընթացն ամբողջովին թափանցիկ է եղել և շարունակելու է մնալ այդպիսին Լիտվայի վարչապետ․ Պատրաստ ենք աջակցել ՀՀ-ին ԵՄ-ի հետ հարաբերությունների սերտացմանը Կողմերը քննարկել են անվտանգային և տնտեսական իրավիճակն Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում |