Amazon-ը գլոբալ արբանյակային ինտերնետի համակարգ կստեղծի

Amazon-ը գլոբալ արբանյակային ինտերնետի համակարգ կստեղծի

PanARMENIAN.Net - Amazon տեխնոլոգիական հսկան ցածր մերձմոլորակային ուղեծրում 3236 արբանյակից բաղկացած խումբ կստեղծի՝ ինտերնետով ապահովելու համար տասնյակ միլիոնավոր մարդկանց, որոնց դեռ հասանելի չէ համացանցը: Առաջինն ընկերության նախաձեռնության մասին հայտնեց GeekWire պարբերականը, որը նկատել էր, որ ընկերությունը 3 հայտ է ներկայացրել Էլեկտրակապի միջազգային միություն, որը պատասխանատու է արբանյակային ուղեծրերի օգտագործման համար:

Amazon-ի ներկայացուցիչները հաստատել են ավելի քան 3000 սարք գործարկելու ընկերության մտադրությունը, որը լայնաշերտ ինտերնետ կտարածի: Ըստ նրա, Project Kuiper անվանումը ստացած նախագիծը ենթադրում է գործակցություն նաև այլ ընկերությունների հետ, որոնք կիսում են Amazon-ի տեսլականը: Արբանյակների ստեղծումը, գործարկումն ու շահագործումը կարող է միլիարդավոր դոլարներ պահանջել, հայտնում է «Վեդոմոստին»:

Amazon-ի նախագիծը կոչվել է հայտնի աստղագետ Ջերարդ Քոյպերի պատվին: Գիտնականի անունն է կրում նաև Արեգակնային համակարգում տեղակայված տիեզերական օբյեկտների գոտին, որը ներառում է նաև աստերոիդներ և գաճաճ մոլորակներ:

Մոլորակի ամենահարուստ մարդու՝ Ջեֆ Բեզոսի ընկերությունը օգտատերերի համար պայքարում ստիպված է լինելու մրցակցել այլ տեխնիկական հսկաների հետ, որոնք արդեն իսկ արբանյակներ են գործարկել լայնաշերտ ինտերնետ բաժանելու համար: Ավելի վաղ 2 արբանյակ է գործարկել Իլոն Մասկի SpaceX-ը: 2019-ի փետրվարին նախատեսվող 650 սարքից առաջին 6 արբանյակներն է գործարկել OneWeb նախագիծը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---