8 օգոստոսի 2008 - 17:27 AMT
Վրաց ստորաբաժանումները երեք ժամով դադարեցնում են կրակը Ցխինվալիի բնակիչներին մարդասիրական միջանցք տրամադրելու համար
Հարավային Օսեթիայի վրացական ստորաբաժանումները կդադարեցնեն կրակը, եւ երեք ժամով Ցխինվալիի բնակիչների համար կգործի մարդասիրական միջանցք: Այդ մասին հայտարարել է Թբիլիսիի քաղաքագլուխ Գիգի Ուգուլավան: «Որքան էլ բարդ իրադրություն լինի մեզ համար, յուրաքանչյուր քաղաքացու կյանքը արժեքավոր է: Այդ պատճառով վրացական կողմը երեք ժամով` 15:00-18:00, դադարեցնում է կրակը, պայմանով, որ մյուս կողմից հարձակում չլինի: Մենք առաջարկում ենք Ցխինվալիի բնակիչներին Էրգնետիի մարդասիական միջանցքով անցնել վրացական կողմ: Բոլորին կերաշխավորվի անվտանգություն եւ կտրամադրվի օթեւան, սնունդ եւ բուժօգնություն մինչ իրադրության կարգավորումը»,- հայտարարել է Ուգուլավան:
Նույն դիմումն է ներկայցրել Ցխինվալիի բնակիչներին օսերենով Հարավային Օսեթիայի Ժամանակավավոր վարչակազմի ղեակավար Դմիտրի Սանակոեւը: Վրաստանի ղեկավարության ներկայացուցիչները դիմել են երիտասարդներին` ովքեր զենքը ձեռքին աջակցում են Էդուարդ Կոկոյտիին:
«Մենք դիմում ենք ձեզ` վայր դրեք զենքերը, վայր դրեք հենց այնտեղ, որտեղ գտնվում եք եւ միացեք նրանց, ովքեր կանցնեն մարդասիրական միջանքով: Ձեր անվտանգությանը ոչինչ չի սպառնում: Խնդրում եմ ձեզ, հավատացեք մեզ»,- հայտարարել է Ուգուլավան, հաղորդում է «Նովոստի-Գռուզիան»: