Հարավային Օսեթիայի մայրաքաղաքը գրեթե ավերվել է

PanARMENIAN.Net - Վրաց-օսական հակամարտության գոտու խաղաղապահ ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Մարատ Կուլախմետովը հայտարարել է, որ զանգավածային ռմբակոծության արդյունքում Հարավային Օսեթիայի մայրաքաղաքը գրեթե ամբողջովին ավերվել է: «Երկարաժամ ռմբակոծության արդյունքում Ցխինվալին ոչնչացել է»,- ասել է Կուլախմետովը: Հաղորդվում է, որ քաղաքում այժմ խաղաղություն է. կրակոցներ չեն հնչում, Ցխինվալիում հրդեհներ են: «Այնպիսի տպավորություն է, որ այրվում է ամեն երկրորդ տունը»,- հաղորդում է Ինտերֆաքսի թղթակիցը:



Մինչդեռ, մի շարք աղբյուրների համաձայն, ռուսական զրահատեխնիկայի շարասյունը մտնում է քաղաք: Ինչպես հայտարարել է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին, Հարավային Օսեթիայի տարածք են մտել մոտ 150 ռուսական տանկ եւ զրահամեքենա:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---