Ուկրաինայի նախագահության թեկնածուներն արյուն են հանձնել հետազոտման

Ուկրաինայի նախագահության թեկնածուներն արյուն են հանձնել հետազոտման

PanARMENIAN.Net - Ուկրաինայի նախագահի թեկնածուներ Պյոտր Պորոշենկոն և կատակերգակ դերասան Վլադիմիր Զելենսկին անալիզներ են հանձնել՝ ալկոհոլի և թմրանյութերի առկայության բացահայտման նպատակով:

Թեկնածուներն արյունը հանձնել են տարբեր բուժհաստատություններում: Պորոշենկոն արյունից բացի, նաև մեզն է հանձնել հետազոտման և մազերը, իսկ Զելենսկին՝ միայն արյունը:

Բուժհաստատությունում նշել են, որ Պորոշենկոյի մազերի հետազոտման արդյունքները հայտնի կդառնան միայն 2 շաբաթից, սակայն բժիշկները խոստացել են մի փոքր արագացնել գործընթացը, հայտնում է BBC-ին:

Հետազոտվելու առաջարկով հանդես է եկել Զելենսկին: Դիմելով Պորոշենկոյին՝ նա ասել էր, որ թեկնածուները «Օլիմպիական» մարզադաշտում բանավեճից առաջ պետք է նաև բժշկական փորձաքննության ենթարկվեն և «ապացուցեն ժողովրդին, որ երկրորդ փուլի մասնակիցների մեջ ոչ ալկոհոլային կախվածությամբ տառապող, ոչ էլ թմրամոլներ կան:

Մարտի 31-ին Ուկրաինայում կայացած նախագահական ընտրությունների արդյունքում հաղթել է դերասան Վլադիմիր Զելենսկին, նա ստացել է ձայների 30,22 տոկոսը: Գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն ստացել է ձայների 15,93 տոկոսը և նույնպես դուրս է եկել երկրորդ փուլ: Նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի օգտին քվեարկել է 13,39 տոկոսը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---