8 օգոստոսի 2008 - 18:53 AMT
Վրացական կողմը հայտարարում է, որ ռուսական ինքաթիռները ռմբակոծել են Վազիանի ավիակայանը Թբիլիսիի մերձակայքում
Վրացական կողմի տվյալներով, ռուսական ինքնաթիռները ռմբակոծել են Վազիանի ավիակայանը Թբիլիսիի մերձակայքում: Ինչպես հաղորդել են Reuters գործակալությանը Վրաստանի Անվտանգության խորհրդում, ռմբակոծության արդյունքում ոչ ոք չի տուժել, սակայն շանքերի մի մասը ավերվել է: Վրաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Կախա Լամայայի կարծիքով, Ռուսաստանը այդպիսով պատերազմ է հայտարարել Վրաստանին: Վազիայի ավիակայանը մոտավորապես 25 կմ հեռավորության վրա է Թբիլիսիից, հայտնում է ՌԲԿ-ն:

Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ հավելյալ ռազմական աջակցություն է ուղարկել Հարավային Օսեթիա` խաղաղապահներին օգնելու նպատակով: Նաեւ հաղորդվում է, որ Հարավային Օսեթիայի օդային տարածքում հայտնվել են ռուսական ինքնաթիռներ: Ներկ ապահին ռուսական զրահատեղխնիկան մտնում է Ցխինվալի: