Մամեդյարով. Մնացականյանի հետ կհանդիպենք Մոսկվայում, Լավրովի մասնակցությամբ

Մամեդյարով. Մնացականյանի հետ կհանդիպենք Մոսկվայում, Լավրովի մասնակցությամբ

PanARMENIAN.Net - ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հերթական հանդիպումը կանցնի Մոսկվայում, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի մասնակցությամբ: Այդ մասին Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն ասել է «Մոսկվա-Բաքու»-ին, հայտնում է Haqqin.az-ը:

«Առաջիկայում, մենք արդեն պայմանավորվել ենք, կհայտարարվի ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանիպման մասին: Կարծում եմ, Սերգեյ Լավրովը նույնպես կմասնակցի»,-ասել է Մամեդյարովը:

Նա հավելել է, որ հարկավոր է առաջխաղացման հասնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: «Ընդհանուր ընկալում կա, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում հարկավոր է առաջ շարժվել, այլ կերպ այլևս հնարավոր չէ»,-ասել է նախարարը:

Ըստ Մամեդյարովի, նախօրեին Մոսկվայում ԱՊՀ ԱԳՆԽ նիստից հետո Սերգեյ Լավրովի հետ կայացած հանդիպմանը քննարկվել են երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր, ինչպես նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը:

Ավելի վաղ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ Բաքուն ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններում պատրաստ է քննարկել «ցանկացած առաջարկ Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում»:Ըստ նրա, ՀՀ և Ադրբեջանի ղեիկավաներ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը Վիեննայում մարտի 29-ին «3+2» ձևաչափով քննարկել են հումանիտար բնույթի հարցեր: «Այդ ուղղությամբ Ադրբեջանն ու Հայաստանը կարող են շփման կետեր գտնել»,-ասել է նա:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---