Զուրաբիշվիլի. Վրաստանը Բրիտանիայի տեղը պետք է զբաղեցնի ԵՄ-ում

Զուրաբիշվիլի. Վրաստանը Բրիտանիայի տեղը պետք է զբաղեցնի ԵՄ-ում

PanARMENIAN.Net - Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ Վրաստանը պետք է օգուտ քաղի Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալուց, իր ինտեգրման գործն առաջ տանելու համար՝ դեպի անդամակցություն ԵՄ-ին:

«Ստեղծված իրավիճակը մենք դիտարկում ենք որպես առավելագուն օգուտ քաղելու հնարավորություն»,-ասել է նա Bloomberg-ին, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:

Ըստ Զուրաբիշվիլու, տրամաբանությունն այն է, որ չի կարելի ավելի վատ վերաբերվել մի երկրի, որը դեպի Եվրոպա է շարժվում, քան այն երկրին, որն աստիճանաբար հեռանում է կազմակերպությունից: «Եվրոպան միշտ առաջընթացի է հասել լուրջ ճգնաժամերի շնորհիվ»,-ասել է նա:

Զուրաբիշվիլին կարծում է, որ Վրաստանը կարող է օգտվել պահից, որը կարող է ստեղծվել Brexit-ի դեպքում, ԵՄ դուռը «հրելու համար»:

«Ռազմական առումով մենք լիովին պատրաստ ենք»,-ասել է նա:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---