Boeing-ը որոշել է ժամանակավորապես կրճատել 737 Мax-ի արտադրությունը

Boeing-ը որոշել է ժամանակավորապես կրճատել 737 Мax-ի արտադրությունը

PanARMENIAN.Net - Boeing-ը որոշել է ժամանակավորապես կրճատել 737 Мax ինքնաթիռների արտադրությունը: Ապրիլից սկսած ընկերությունն ամսական այդ մոդելի 42 ինքնաթիռ կարտադրի, նախկին 52-ի փոխարեն:

Ընկերությունը նաև հայտարարել է տնօրենների խորհրդում հատուկ կոմիտեի ստեղծման մասին, որը կզբաղվի ինքնաթիռների մշակման նախագծերով, գրում է «Վեդոմոստին» Associated Press-ի վրա հղումով:

Boeing 737 Max 2-րդ ինքնաթիռի կործանումից հետո բազում երկրներ որոշեցին արգելել այդ մոդելի ինքնաթիռների թռիչքները:

Boeing 737 Max ինքնաթիռների արտադրությունը կրճատելու որոշումը կայացվել է այդ մոդելի ինքնաթիռի վթարի պատճառների հետաքննության պատճառով: Վերջին կես տարում այդ մոդելի 2 ինքնաթիռ է աղետի ենթարկվել՝ 2018-ի հոկտեմբերին Ինդոնեզիայում և 2019-ի մարտին Եթովպիայում: Ընդհանուր առմամբ 2 աղետի հետևանքով 346 մարդ է զոհվել:

 Ուշագրավ
---