ԱՄՆ-ն Իրանի բանակի էլիտային ստորաբաժանումներին ահաբեկչական կազմակերպության կարգավիճակ կտա 6 ապրիլի 2019 - 15:18 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն մտադիր է մոտ ժամանակներս Իրանի բանակի «Իսլամական հեղափոխության պաշտպանների կորպուսն» ընդգրկել արտերկի ահաբեկչական կազմակերպությունների ցանկում: Այդ մասին հայտնել են Reuters-ն ու The Wall Street Journal-ը սեփական աղբյուրների վրա հղումով: ԶԼՄ զրուցակիցները պատմել են, որ պաշտոնական հայտարարությունն այդ մասին կարող է հրապարակվել ապրիլի 8-ին, գրում է Deutsche Welle-ն: «Իսլամական հեղափոխության պաշտպանների կորպուսն» Իրանի բանակի էլիտային ստորաբաժանումն է: Այն հիմնվել է 1979-ի իսլամական հեղափոխությունից հետո երկրում հաստատված կարգերի պաշտպնության նպատակով: Այդ ստորաբաժանումներից մեկը աջակցում է Թեհրանի դաշնակիցների զինված կազմավորումներին Մերձավոր Արևելքում, մասնավորապես Սիրիայում և Լիբանանում: 2018-ի մայիսին ԱՄՆ-ն դուրս եկավ Իրանի հետ միջուկային համաձայնագրից, իսկ հետո վերսկսեց Իրանի դեմ պատժամիջոցները: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |