Զելենսկին կբանակցի Պուտինի հետ, եթե հաղթի ընտրություններում

Զելենսկին կբանակցի Պուտինի հետ, եթե հաղթի ընտրություններում

PanARMENIAN.Net - Դերասան Վլադիմիր Զելենսկին, որը Ուկրաինայում նախագահական ընտրությունների առաջին փուլի առաջատարն էր և շարունակում է պայքարը պաշտոնի համար, հայտարարել է, որ ընտրվելու դեպքում պատրաստ է բանակցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, սակայն մտադիր չէ «տարածքներ կամ մարդկանց զոհաբերել»:

«Պատրաստ եմ բանակցել Պուտինի հետ, սակայն մենք երբեք տարածքներ կամ մարդկանց չենք զոհաբերի: Ուկրաինայի ամբողջականությունն անվիճելի պետք է լինի»,-ասել է Զելենսկին «Ուկրաինա» հեռուստաալիքի եթերում, հայտնում է Deutsche Welle-ն:

Նախագահության թեկնածուն իր առաջնահերթ խնդիրն է համարում ռազմական գործողությունների դադարեցումը Դոնբասում: Ըստ Զելենսկու, նա կողմ է շարունակել բանակցությունները Մինսկի համաձայնությունների շուրջ, սակայն, կարծում է, որ ձևաչափը պետք է վերափոխել:

Նա հայտարարել է նաև, որ կողմ է երկրի անդամակցությանը ՆԱՏՕ-ին, սակայն, մատդիր է այդ հարցը համազգային հանրաքվեի դնել:

Մարտի 31-ին Ուկրաինայում կայացած նախագահական ընտրությունների արդյունքում հաղթել է դերասան Վլադիմիր Զելենսկին, նա ստացել է ձայների 30,22 տոկոսը: Գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն ստացել է ձայների 15,93 տոկոսը և նույնպես դուրս է եկել երկրորդ փուլ: Նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի օգտին քվեարկել է 13,39 տոկոսը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---