15 օգոստոսի 2002 - 21:31 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՄԻԱՑՅԱԼ ԱՐԱԲԱԿԱՆ ԷՄԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՍՏՈՐԱԳՐԵՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել առողջապահության ոլորտում Միացյալ Արաբական էմիրությունների հետ համաձայնագրի ստորագրմանը: Ինչպես տեղեկացրել է ՀՀ առողջապահության նախարար Արարատ Մկրտչյանը, կարեւոր դեր է հատկացվում երկրների միջեւ կադրերի փոխանակմանը: Նա, մասնավորապես, նշել է, որ ՄԱԷ-ն շահագրգռված է հայ բժիշկների փորձով: Համագործակցության մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել 2002 թվականի ապրիլին Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի Միացյալ Արաբական Էմիրություններ պաշտոնական այցի ընթացքում: Լրատվությունն արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ին պարտադիր է: