Հեռավոր մարզից ուղղաթիռով առաջին հիվանդն է տեղափոխվել Երևան 8 ապրիլի 2019 - 17:05 AMT PanARMENIAN.Net - ՀՀ առողջապահության նախարարության արտագնա անհետաձգելի բժշկական օգնության «արագ արձագանքման» ծառայության շրջանակում ՀՀ հեռավոր մարզից ուղղաթիռով առաջին հիվանդը հասել Երևան՝ «Էրեբունի» ԲԿ, այնուհետև շտապօգնության մեքենայով տեղափոխվեց Սուրբ Աստվածամայի ԲԿ: «Էրեբունի» ԲԿ-ի ֆեյսբուքյան էջի փոխանցմամբ, նախնական տեղեկություններով հիվանդի՝ 13-ամյա երեխայի մոտ վթարի հետևանքով արձանագրվել էին բազմակի, այդ թվում գլխուղեղային վնասվածքներ, վիճակը գնահատվել էր կայուն ծանր: Զանգը ստանալուն պես, «Էրեբունի» ԲԿ շտապօգնության ծառայության բրիգադն ուղղաթիռով մեկնել է երեխային բերելու: Տեղում հիվանդն անմիջապես միացվել է արհեստական շնչառական սարքին, տեղադրվել պարանոցային օձիք, կատարվել դեղորայքային միջամտութուն՝ ցավազրկում: Ամբողջ թռիչքի ընթացքում նորմայի սահմաններում էին հեմոդինամիկ տվյալները: Տեղափոխումն իրականացվել է առանց խնդիրների: Զանգից 2 ժամ անց, երեխան արդեն գտնվել է Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնում: Սա առողջապահության նախարարության նոր ծրագրով իրականացվող առաջին դեպքն էր, որով հնարավոր է դարձել մի քանի անգամ կրճատել ժամանակը, արագ և մասնագիտական բուժօգնություն ցուցաբերել հիվանդին: Ապրիլի 7-ին տեղի է ունեցել սանավիացիայի շնորհանդեսը: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է |