Բաբայանի գրասենյակ. «Սասնա ծռեր» կոչվածների անհեթեթ խոսքերը վտանգավորի սահմանին են

Բաբայանի գրասենյակ.   «Սասնա ծռեր» կոչվածների անհեթեթ խոսքերը վտանգավորի սահմանին են

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի գրասենյակը հայտարարություն է տարածել «Սասնա ծռեր» կուսակցության՝ Արցախյան հակամարտությանը մասին հայտարարությունների վերաբերյալ:

«Արդեն վտանգավոր սահմանին են հասնում, այսպես կոչված «Սասնա ծռեր» խմբակցության, խմբավորման կամ կուսակցության, ոնց ուզում եք համարեք, անհեթեթ հայտարարությունները, մեղադրական նոտայով հայտնած մտքերը, ինչ-որ վերացական ակնարկները։ Ի վերջո համբերությունն էլ իր չափն ու սահմանն ունի։ Բավականին տևական ժամանակ է անհասկանալի պատճառներով այս խմբավորման կարկառուն ներկայացուցիչները պահը բաց չեն թողնում հակադարձելու Սամվել Բաբայանին` չունենալով հակադարձելու ոչ մի ռեալ իրագործելի առաջարկություններ։ Փորձեցինք ամեն դեպքում չհատել այն սուրբ գիծը, որը պատերազմի ընթացքում միավորել է մեզ։ Սակայն Լկտիաբար դավաճանական որակումներ տալով Սամվել Բաբայանի հայեցակարգին` իրենք հենց հատեցին այդ գիծը», - ասված է գրասենյակի հայտարարության մեջ:

Նշվում է, որ դավաճանությունը ժողովրդին «նորանոր պատերազմների հրահրելն է»:

«Դավաճանությունը անմիտ այն հայտարարություններն են, որոնցով խաղում եք ժողովրդի նվիրական զգացումների ու ապրումների հետ՝ չմտածելով, որ վաղը կամ մյուս օրը պատասխան եք տալու ձեր արածների կամ չարածների համար։ Ծովից ծով Հայաստան եք ուզու՞մ, թե՞ ուզում եք «Ստամբուլը արյան ծով դարձնել», ամոթ է իջեք երկնքից, ասում եք այնպիսի բաներ, որոնց ինքներդ չեք հավատում։ Մենք փորձում ենք պահել այն, ինչ ունենք, ավելին ՝ ամրագրել այն միջազգային հարթակներում։ Առաջնային խնդիր է մեզ համար խաղաղությունը, զարգացումը, բարեկեցությունը։ Այս ժողովուրդը կդոփի տեղում, եթե շարունակի պատերազմել հազարամյակներով, այս ժողովուրդը ուղղակի կոչնչանա», - ասված է գրասենյակի հայտարարության մեջ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---