Լիբիայում բախումների հետևանքով ավելի քան 50 զոհ կա

Լիբիայում բախումների հետևանքով ավելի քան 50 զոհ կա

PanARMENIAN.Net - Լիբիայում, մայրաքաղաքի գրավման փորձի ժամանակ հակամարտող կողմերի միջև բախումներում ավելի քան 50 մարդ է զոհվել: Զոհեր կան նաև խաղաղ բնակչության շրջանում:

Մոտ 3,4 հազար մարդ լքել է տները կամ հայտնվել է շրջափակման մեջ և զրկված է փրկարարների օգնությունը ստանալու հնարավորությունից: Երկու բժիշկ, որոնք փորձել են դուրս հանել վիրավորներին մարտական գործողությունների գոտուց, սպանվել են, գրում է Lenta.ru-ն Associated Press-ի վրա հղումով:

Ապրիլի 8-ին Լիբիայի ազգային բանակի ուժերը ֆելդմարշալ Խալիֆա Խաֆթարի գլխավորությամբ հրթիռակոծել են Տրիպոլիի գործող օդանավակայանը: Ավելի վաղ այդ օրը հայտարարվել էր 32 զոհի և մոտ 50 վիրավորի մասին:

Խաֆթարը սկսել է Տրիպոլիի գրոհը ապրիլի 4-ին:

2011-ին Լիբիայում քաղաքացիական պատերազմ բռնկվեց: Տապալվեց և սպանվեց գնդապետ Մուամմար Քադդաֆին, որը կառավարում էր երկիրը 1969-ից: Նրա հակառակորդների կողմից կռվում էին միջազգային կոալիցիայի ուժերը, այդ թվում Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և այլ երկրների: Այժմ Լիբիան երկիշխանության պայմաններում է՝ արևելքում գտնվող Թոբրուկ քաղաքում գործում է խորհրդարանը, իսկ արևմուտքում՝ Տրիպոլիում կառավարում է ազգային համաձայնության կառավարությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---