Ղազախստանում արտահերթ նախագահական ընտրություններ կանցկացվեն

Ղազախստանում արտահերթ նախագահական ընտրություններ կանցկացվեն

PanARMENIAN.Net - Հունիսի 9-ին Ղազախստանում արտահերթ նախագահական ընտրություններ կանցկացվեն: Այդ մասին հայտարարել է հանրապետության նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը:

«Ես որոշել եմ հունիսի 9-ին արտահերթ ընտրություններ անցկացնել»,-ասել է Տոկաևը տեսաուղերձում, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ղազախստանի նախագահի պաշտոնական կայքում հրապարակված է Տոկաևի հրամանագիրը 2019-ի հունիսի 9-ին արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու մաիսն: ԿԸՀ-ին հանձնարարվել է ապահովել դրանց կազմակերպումը և անցկացումը, իսկ կառավարությանը՝ անհրաժեծ կազմակերպչական միջոցներ ձեռնարկել:

Գործող նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևի լիազորությունների ժամկետը սպառվում է 2020 թվականին:

Մարտի 19-ին Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, որը ղեկավարում էր երկիրը 30 տարի, հրաժարական տվեց և նրա տեղը զբաղեցրեց Սենատի ղեկավար Կասիմ-Ժոմարտ Տոկաևը,Այդ մասին նա հայտարարել է մարտի 19-ին ուղիղ եթերում՝ հատուկ ուղերձում: Նազարբաևը հայտարարել է նաև, որ կշարունակի կատարել Անվտանգության խորհրդի նախագահի լիազորությունները:Նազարբաևը գլխավորում էր Ղազախստանը 1990-ից, 2015-ից նա վերընտրվել է 5-րդ անգամ:

Նուրսուլթան Նազարբաևի հետնորդների թվում փորձագետներն առաջին հերթին նշում են նրա դստեր, փեսայի ու զարմիկի անունները, որոնք ամենահավանական թեկնածուներն են համարվում նախագահի պաշտոնի համար

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---