PKK-ն նոր ահաբեկչություններով է սպառնում Բաքու-Ջեյհան նավթամուղին

PanARMENIAN.Net - Քրդական աշխատավորական կուսակցությունը (PKK) սպառնում է նոր ահաբեկչություններ իրականացնել թուրքական նավթային օբյեկտների նկատմամբ: Հաապատասխան հայտարարություն է արվել PKK-ի ներկայացուցիչների կողմից, որը ավելի վաղ իր վրա էր վերցրել պատասխանատվությունը Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի թուրքական հատվածում տեղի ունեցած պայթյունի համար: «Մենք գտնում ենք, որ նման գործողությունները` ուղղված Թուրքիայի տնտեսական պաշարների դեմ, քուրդ ժողովրդին ոչնչացնելու պատերազմը խոչընդոտող ազդեցություն են ունենում»,- ասվում է PKK-ի հայտարարության մեջ, հաղորդում է Associated Press-ը:



Առաջին անգամ նավթամուղի թուրքական հատվածում պայթյուն եղավ օգոստոսի 6-ին: Պայթյունի եւ դրանում հաջորդած հրդեհի արդյունքում, նավթի մատակարարումը դադարեցվել է: Պայթյունի պատճառով British Petrolium-ը սկսել է ադրբեջանական նավթի արտահանման այլընտրանքային ուղիներ փնտրել, մասնավորապես, վրացական Սուպսա նավահանգստով:
 Ուշագրավ
---