Ռուս խաղաղապահներն սկսել են «խաղաղության պարտադրում» գործողությունը Հարավային Օսեթիայում

PanARMENIAN.Net - Ռուս խաղաղապահներն սկսել են «խաղաղության պարտադրում» գործողությունը վրաց-հարավօսական հակամարտության գոտում: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը: «Մեր խաղաղապահները ներկա պահին իրականացնում են վրացական կողմին խաղաղության պարտադրելու գործողություն: Նրանք նաեւ պատասխանատու են բնակչության պաշտպանության համար: Մենք այժմ զբաղվում ենք այդ ամենով»,- հայտարարել է Մեդվեդեւը: Ավելի վաղ հաղորդվում էր, որ ռազմական գործողությունների գոտի են ժամանել տանկեր, մոտոհրաձգային եւ հետախուզական ստորաբաժանումներ: Գրոհիչ ավիացիան կենտրոնացած է մոտակա ռուսական օդանավակայաններում, հաղորդում է ռուսական ԶԼՄ-ները:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---