ՊՆ ղեկավարը հայ ժողովրդին աչալրջության կոչ է անում` նկատի ունենալով վրաց-օսական հակամարտությունը

PanARMENIAN.Net - Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայ ժողովրդին աչալրջության կոչ է արել` նկատի ունենալով վրաց-օսական հակամարտությունը: Օգոստոսի 8-ի գիշերը Վրաստանը ռազմական գործողություններ է սկսել վրաց-օսական հակամարտության գոտում: Հարավօսական իշխանությունները հաղորդում են այն մասին, որ Ցխինվալի վրա հարձակման համար գործի են դրվել ինքնաթիռներ, տանկեր ու հետեւակազոր: Հայտնի է խաղաղ բնակչության զոհերի մասին: «Ես գտնում եմ, որ, Վրաստանի դեպքերի հետ կապված, մենք պետք է ավելի աչալուրջ ու համախմբված դառնանք: Միասնական լինելով` մենք կկարողանանք դիմակայել բոլոր այն սպառնալիքներին, որոնք կարող են ծառանալ հայ ժողովրդի առջեւ»,- ասել է նա լրագրողներին ուրբաթ օրը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում: Օհանյանի խոսքերով, տվյալ հակամարտությունը Վրաստանի ներքին գործն է, «բայց ցանկալի կլիներ, որ հարեւան երկրում խաղաղություն տիրեր», հաղորդում է «Նովոստի-Առմենիա»-ն:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---