Կենդանաբանական այգու հիվանդ վագրին կբուժեն ռուս մասնագետի աջակցությամբ 9 ապրիլի 2019 - 16:20 AMT PanARMENIAN.Net - Կենդանաբանական այգու Բինգո անունով վագրի բուժման աշխատանքներում Երևանի կենդանաբանական այգու թիմին աջակցելու համար Հայաստան է ժամանել Մոսկվայի կենդանաբանական այգու գլխավոր կենդանաբույժ Միխայիլ Ալշինեցկին: Այդ մասին ասվում է այգու ֆեյսբուքյան էջում: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ կենդանաբանական այգու բենգալյան վագրի մոտ լեյկոզ է ախտորոշվել։ Կենդանին օրեր առաջ վատառողջ լինելու նշաններ է ունեցել: Կենդանին թույլ էր, քիչ էր դուրս գալիս զբոսանքի, ակտիվության կորուստն ակնհայտ էր։ «Այսօր նա տեղեկացավ կենդանու ընդհանուր վիճակի մասին, ծանոթացավ կատարված հետազոտությունների արդյունքներին, բավական երկար հետևեց կենդանու վարքին:Միխայիլ Ալշինեցկին ծանոթացավ նաև մյուս կենդանատեսակների պահման պայմաններին, վիճակին և Երևանի կենդանաբանական այգու գլխավոր կենդանաբույժ Հարություն Հովհաննիսյանի հետ փոխանակեցին պրակտիկ փորձի որոշակի գիտելիքներ»,-ասվում է գրառման մեջ: Նշվում է, որ Միխայիլ Ալշինեցկին Մոսկվայի կենդանաբանական այգում աշխատում է 1994 թվականից, 2005 թվականից՝ որպես գլխավոր կենդանաբույժ: Ավարտել է Մոսկվայի պետական անասնաբուժության և բիոտեխնոլոգիաների ակադեմիան, հանդիսանում է ԵԱՐԱԶԱ-ի վետերինար աշխատանքային խմբի նախագահը: Մոսկվայի կենդանաբանական այգին Եվրոպայի հին այգիներից մեկն է (բացվել է 1864 թ.-ին), որն այսօր իր այցելուներին է ներկայացնում մոտ 1130 կենդանատեսակ և որը աշխարհի ամենաշատ այցելու ունեցող կենդանաբանական այգիների տասնյակում է։ 2018-ի հոկտեմբերին, երբ Երևանում անցկացվում էր Եվրասիական կենդանաբանական այգիների և ակվարիումների միջազգային ասոցիացիայի (ԵԱՐԱԶԱ) 24-րդ կոնֆերանսը, համագործակցության հուշագիր է կնքվել Երևանի և Մոսկվայի կենդանաբանական այգիների միջև: Հղումներ թեմայով. Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |