ՀՀ-ն ու Չեխիան ռազմատեխնիկական գործակցության համաձայնագիր են ստորագրել 9 ապրիլի 2019 - 17:02 AMT PanARMENIAN.Net - Հայ-չեխական պաշտպանական հարաբերությունները, որոնք սկիզբ են առնում 2010-ից, հիմնված են քաղաքական բարձր մակարդակի հարաբերությունների վրա։ Այդ մասին Չեխիայի ՊՆ ղեկավարի հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ ՊՆ ղեկավար Դավիթ Տոնոյանը։ Հայաստանն ու Չեխիան ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագիր են ստորագրել, որով կարգավորվում են ռազմատեխնիկական և ռազմարդյունաբերության ոլորտների համագործակցության հարցերը, հայտնում է shantnews.am -ը։ Հանդիպման ընթացքում, ըստ ՊՆ ղեկավարի, քննարկվել են նաև տարածաշրջանային հարցեր։ Չեխիայի պաշտպանության նախարարն իր հերթին հայտնել է, որ այս օրերին իրենց պատվիրակությունը հանդիպումներ է ունենալու նաև ՀՀ վարչապետի և ԱԺ նախագահի հետ։ Օրակարգի կետերից մեկը, ըստ նրա, ռազմատեխնիկական համագործակցության ուղղությունների մշակումն է։ Նրա խոսքով` չեխական ռազմարդյունաբերական համալիրը շատ բան ունի Հայաստանին առաջարկելու։ Պաշտոնյան հայտնել է նաև, որ իրենք հայկական կողմին առաջարկում են ռազմական բժիշկների վերապատրաստում անցկացնել Չեխիայի ռազմաբժշկական ուսումնական հաստատություններում։ Նախարարր նշել է, որ մինչև հիմա Չեխիայում վերապատրաստում է անցել ՀՀ ԶՈւ 300 զինծառայող, և իրենք պատրաստ են ընդունել ավելի մեծ թվով զինվորականների։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |