ՀՀ ՊՆ. Ռուսական ինքանթիռները չեն բարձրանում օդ Հայաստանի տարածքից վրացաան տարածք հարձակումներ կատարելու համար 9 օգոստոսի 2008 - 15:30 AMT PanARMENIAN.Net - Ռուսական ինքաթիռները չեն բարձրանում օդ Հայաստանի տարածքից վրացական տարածք հարձակումներ կատարելու համար: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը: «Դա բացահայտ սադրանք է եւ ապատեղեկատվություն: Գյումրիի 102-րդ ռուսական ռազմակայանում չկան ռազմական ինքնաթիռներ, որոնք ի վիճակի լինեին ռմբակոծություններ կատարել: Անգամ եթե դրանք լինեին, ապա ինքնաթիռները պետք է անցնեին Թբիլիսիի օդային տարածքով, եւ ես չեմ կարծում, որ Վրաստանի ՀՕՊ-ը չնկատեր ռուսական ինքնաթիռները»,- ընդգծել է նա:Երեկ վրացական ԶԼՄ-ները տեղեկատվություն են տարածել, որ Վրաստանի տարածք կատարվող թռիչքները իրագործվում են Հայաստանի տարարծքից: Տեղեկատվությունը տարածել են նաեւ ադրբեջանական ԶԼՄ-ները, այն հասցնելով «ճգրիտ տեղեկատվության ռմբակոծություններին Հայաստանում գտնվող ռուսական ինքնաթիռների մասնակցության մասին»: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին առնչվող միջադեպով 1 անձի մեղադրանք է առաջադրվել Մյուսներն արգելանքից ազատ են արձակվել, քրեական հետապնդում չի հարուցվել Նարեկ Մանասյանը՝ բռնցքամարտի ԵԱ արծաթե մեդալակիր Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Քոչարյանից պահանջում են բռնագանձել 25 անշարժ գույք, 5 տրանսպորտային միջոց, արժեթղթեր Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Մայիսի 1-ին Կենդանաբանական այգու այցելուների համար անվճար ավտոբուս կգործի․ Երեխաների մուտքն անվճար կլինի Ավտոբուսը կշարժվի Երիտասարդական մետրոյի մոտի կանգառից |