Զեյնալյան. Դատավորները պետք է բավարար վարձատրվեն և համարժեք կենսաթոշակ ստանան10 ապրիլի 2019 - 16:44 AMT PanARMENIAN.Net - Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, լրագրողների հետ զրույցում խոսելով դատական համակարգում կոռուպցիայի մասին, ասել է, որ դատական համակարգում կան կոռուպցիոն ռիսկեր: «Դատական համակարգում կոռուպցիա կա և դա պետք է արմատախիլ արվի: Իհարկե, պետք է նաև վերացվեն կոռուպցիոն ռիսկերը»,-ասել է նախարարը՝ հավելելով, որ դատավորները պետք է ունենան բավարար վաստակ և համարժեք կենսաթոշակ, հայտնում է Yerkir.am-ը: «Դատական համակարգում կոռուպցիա կա, համենայնդեպս, նման ընկալում և տպավորություն կա, ինչի մասին են խոսում այն բացահայտումները, կոռուպցիայի մասով ձերբակալությունները, որոնք տեղի են ունենում, ինչպես նաև այն գործերը, որոնք այս պահին քննվում են...Իհարկե, պետք է նաև վերացվեն կոռուպցիոն ռիսկերը: Կոռուպցիոն ռիսկերից է սոցիալական երաշխիքի ցածր մակարդակը, դատավորները պետք է ունենան բավարար սոցիալական երաշխիքներ, վաստակ և համարժեք կենսաթոշակ»,-ասել է նա: Նա հավելել է, որ Հայաստանը Եվրոպայի խորհրդում այս առումով գտնվում է վերջին տեղում, ամենավերջին տեղն է զբաղեցնում: «Հիմա միջին հաշվով յուրաքանչյուր դատավոր ստանում է 1100 եվրոյին համարժեք դրամ, իսկ նախավերջին տեղում գտնվող Մոլդովայում դա ավելի քան 3 անգամ բարձր է: Սրանք այդ կոռուպցիոն ռիսկերի նվազեցման գործոններից մեկն է»,-հավելել է նախարարը: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՀՀ արդարադատության նախարարութնունը դատավորների՝ դժբախտ պատահարներից պետական միջոցների հաշվին ապահովագրության պայմանները և չափը սահմանող նախագիծ է դրել շրջանառության մեջ։Ապահովագրական հատուցման չափ է սահմանվել առաջին խմբի հաշմանդամների դեպքում՝ 3․5 մլն դրամ, երկրորդ խմբի հաշմանդամին՝ 2․25 մլն դրամ, երրորդ խմբի՝ 1 մլն դրամ: Ուշագրավ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման Ամենաընթերցվողը բաժնում | Պուտինն ընդլայնել է առանց վիզայի ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից՝ հոկտեմբերի 10–ից Զբոսաշրջության ոլորտում կստեղծվի հավասար մրցակցային դաշտ՝ հյուրանոցային որակյալ ծառայությունների համար Շատերը միջին և միջինից ցածր են գնահատել կացության ծառայությունների հետ կապված հարցադրումները Viva-ն ամպային ծառայությունների աճող պահանջարկ է գրանցել Viva-ի ենթակառուցվածքները նոր են և համապատասխանում են միջազգային բոլոր ստանդարտներին ՔՊ վարչությունը մերժել է Արփի Դավոյանի թեկնածությունը արդարադատության նախարարի պաշտոնում Նրա՝ արդարադատության նախարար լինելուն դեմ է եղել վարչության գերակշիռ մասը |