
ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն ընդհանուր առմամբ 1.65 մլրդ դրամի տուգանք ու վնասի հատուցման գումար է առաջադրել «Սենատոր Սպորտ» ընկերությանը՝ առանց շահումով խաղերի կազմակերպման համար լիազոր մարմնի կողմից տրված լիցենզիայի «կենդանի պոկեր» խաղի մրցաշարեր անցկացնելու համար:
Կոմիտեի մամուլի ծառայության փոխանցմամբ, պարզվել է, որ ընկերությունը Ծաղկաձորում գործող «Գոլդեն Փելես» հյուրանոցային համալիրում 2018-ի նոյեմբերի 30-ից մինչև դեկտեմբերի 9-ը կազմակերպել և անցկացրել է Armenia Snowfest անվամբ «կենդանի պոկեր» խաղի մրցաշարեր:
Փաստի հիման վրա կազմված արձանագրությունն ուղարկվել է ՊԵԿ իրավաբանական վարչություն` գործի քննություն իրականացնելու նպատակով:
Վարչական վարույթի ընթացքում հաստատվել է հանգամանքը: