ԱԱԾ. Իրավաբանները կուսումնասիրեն Սեդրակ Քոչարյանի բողոքով դատարանի որոշումը

ԱԱԾ. Իրավաբանները կուսումնասիրեն Սեդրակ Քոչարյանի բողոքով դատարանի որոշումը

PanARMENIAN.Net - ԱԱԾ իրավաբանները կուսումնասիրեն ԱԱԾ կողմից Սեդրակ Քոչարյանի անմեղության կանխավարկածի խախտման վերաբերյալ դատարանի որոշումը: Այդ մասին լրագրողների հետ զարույցում հայտնել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ Արման Հովհաննիսյանի, ապրիլի 5-ին բավարարել է Սեդրակ Քոչարյանի պաշտպանների բողոքը և արձանագրել, որ ԱԱԾ-ի կողմից թույլ է տրվել անմեղության կանխավարկածի խախտում:

«Ըստ դատարանի, խախտվել է անմեղության կանխավարկածը։ Հարցը կուսումնասիրեն իրավաբանները»,-ասել է նա, հայտնում է Panorama.am-ը:

«Սահմանված ժամկետում, եթե չի լինի որոշում, որ պետք է բողոքարկել վերաքննիչ դատարան, ուրեմն իհարկե, օրենքով նախատեսված բոլոր պահանջները կկատարվեն ու կենթարկվենք դատարանի որոշմանը»,-հավելել է նա:

Նա հիշեցրել է, որ ներողություն խնդրելու պահանջ չի եղել։

2019-ի փետրվարի 19-ին Ազգային անվտանգության ծառայության կողմից պաշտոնական հաղորդագրություն էր տարածվել՝ «Սեդրակ Քոչարյանի վերաբերյալ քրեական գործով հաղորդագրություն» վերտառությամբ որում նշվում էր, թե բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու և հանցավոր ճանապարհով ձեռք բերված եկամուտներն օրինականացնելու հանցադեպեր, որոնց կազմակերպման հետ անմիջական առնչություն է ունեցել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը: Սեդրակ Քոչարյանի պաշտպանական խումբը գտել էր, որ հիշյալ հաղորդագրությամբ ԱԱԾ-ն խախտել է Սեդրակ Քոչարյանի անմեղության կանխավարկածը և բողոք էր ներկայացրել դատարան:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---