ԵԽ հանձնակատարը ողջունել է ՀՀ իշխանության՝ Մարտի 1-ը բացահայտելու քայլերը

ԵԽ հանձնակատարը ողջունել է ՀՀ իշխանության՝  Մարտի 1-ը բացահայտելու քայլերը

PanARMENIAN.Net - Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը Հայաստանում մարդու իրավունքների վերաբերյալ 2018 թվականի տարեկան զեկույցում ողջունել է ՀՀ իշխանությունների ձեռնարկված քայլերը Մարտի 1-ի իրադարձությունների բացահայտման վերաբերյալ:

«Ինչ վերաբերում է անցյալում մարդու իրավունքների խախտումների հաշվետվողականությանը, եվրահանձնակատարը ողջունել է Հայաստանի իշխանությունների քայլերը 2008 թվականի մարտին տեղի ունեցած բռնության հետևանքով 10 զոհի պատասխանատուներին գտնելու ուղղությամբ», - մասնավորապես նշված է զեկույցում:

Միյատովիչը նաև ընդգծել է, որ գործընթացի պետք է իրականացվի օրենքի գերակայության, դատական անկախության և քրեական սխալների մեջ մեղադրվող ցանկացած անձի անմեղության կանխավարկածը հարգելու պայմաններում:

Կոչ է արվել բոլոր քաղաքական գործիչներին և կարծիք ձևավորողներին հատուկ ուշադրություն դարձնել և զերծ մնալ իրենց հանրային ելույթներում հասարակությունը բևեռացման տանող, պիտակավորող կամ հրահրող բառապաշարից:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---